Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, իսկ այժմ «Խիմիա և Էսգրիմա» թիմի գլխավոր մարզիր Դիեգո Մարադոնան կարող է գլխավորել Իսպանիայի հավաքականը: Այս մասին հայտնում է Infobae-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, սա կարող է տեղի ունենալ, եթե Անտոնիո Տորեսը դառնա Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Տորեսն իր հաղորդագրւթյան մեջ ընդգծել է, որ արդեն համաձայնությության է եկել արգենտինացի մասնագետի ներկայացուցիչների հետ: Մարադոնայի հետ կարող է 2 տարվա պայմանագիր կնքվել, իսկ նրա խնդիրը կլինի Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի եզրափակիչ դուրս գալը:
Հիմա Տորեսի գլխավոր մրցակիցը՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, Լուիս Ռուբիալեսն է:
Իսպանիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչը Լուիս Էնրիկեն է:
Մարադոնան 2019 թվականի սեպտեմբերին է գլխավորել «Խիմնասիան»: Մինչ այդ 59-ամյա մասնագետն աշխատել է մեքսիկական «Դորադոս», ԱՄԷ-ի «Ալ-Վասլ» և «Ալ-Ֆուջարյա» ակումբները, ինչպես նաև գլխավորել է Արգենտինայի հավաքականը: