«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամրապնդվել է առաջին տեղում «Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների վարկանիշում՝ գլխավորելով մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ցուցակը ներքին լիգաների առաջնություններում: 31-ամյա լեհի հաշվին 34 գոլ է, ինչը նրան տալիս է 68 վարկանիշային միավոր: Առաջատարների հնգյակը չի փոխվել:
«Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների ներկայիս ցուցակը հետևյալն է.
- Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», 34 գոլ × 2.0 = 68 միավոր);
- Չիրո Իմոբիլե («Լացիո», 28 × 2.0 = 56);
- Տիմո Վերներ («ՌԲ Լայպցիգ» , 28 × 2.0 = 56);
- Էրլինգ Հոլանդ ( «ՌԲ Զալցբուրգ» /«Բորուսիա» – 16 × 1,5 + 13 × 2.0 = 50);
- Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», 23 × 2.0 = 46);
- Լիոնել Մեսսի («Բարսելոնա», 21 × 2.0 = 42);
- Ջեյմի Վարդի ( «Լեսթեր» , 19 × 2.0 = 38);
Վարկանիշում միավոր վաստակելու համակարգը իրականացվում է հետևյալ բանաձևի համաձայն. խփած գոլերի քանակը բազմապատկվում է առաջնության ներուժին համապատասխան գործակիցով: Ամենաբարձր ցուցանիշներն ունեն Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնությունները ՝ 2․0: Իսկ օրինակ Ավստրիայի առաջնությունն ունի 1,5 գործակից, այդ իսկ պատճառով Հոլանդը մրցաշրջանի առաջին հատվածում «ՌԲ Զալցբուրգի» կազմում խփած 16 գոլերի համար ստացել է 24 միավոր (16 x 1,5):