Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, միանգամից 3 թենիսիստ՝ սերբ Նովակ Ջոկովիչը, իսպանացի Ռաֆայել Նադալը և հույն Ստեֆանոս Ցիցիպասը, տարել է այս մրցաշրջանում իր 50-րդ հաղթանակը: Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնակական կայքը:
Փարիզի «Մասթերսի» 3-րդ շրջանում Ջոկովիչը հաղթել է բրիտանացի Քայլ Էդմունդին, Նադալը պայքարից դուրս է թողել Ստեն Վավրինկային, իսկ Ցիցիպասն ուժեղ է եղել ավստրալացի Ալեքս դե Մինորից:
2019-ին 51 հաղթանակ է տարել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որը բաց է թողնում այս «Մասթերսը»: Մրցաշրջանի առաջատարը հաղթանակների քանակով ռուս Դանիլ Մեդվեդևն է, որը հաղթել է 59 անգամ: Փարիզում ռուս թենիսիստը 2-րդ շրջանում պարտվել է ֆրանսիացի Ժերեմի Շարդիին: