Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոսել է շվեյցարացի Ստեն Վավրինկայի նկատմամբ Փարիզի «Մասթերսի» 3-րդ շրջանում տարած հաղթանակի տպավորություններից (6:4, 6:4):
«Իմ մատուցումն ու հարվածը գերազանց աշխատեցին: Ես կենտրոնացած էի ու ձգտում էի ամբողջ խաղի ընթացքում պահել մատուցումը: Կարծում եմ՝ ինձ մոտ ամեն ինչ ստացվեց:
Ընդունելն ինձ մոտ դժվար էր ստացվում: Ես այնքան էլ լավ չէի ընդունում, ինչպես նախորդ օրերին: Բայց ճշմարտությունն այն է, որ Ստենը գերազանց մատուցում ունի, այն կարդալը հեշտ չէ: Եթե անկեղծ՝ սա կարևոր հաղթանակ էր ինձ համար բարդ մրցակցի հետ դիմակայությունում», — Նադալի խոսքերն է մեջբերել մրցաշարի պաշտոնական կայքը:
Քառորդ եզրափակչում Նադալը կխաղա ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգայի հետ: