Անգլիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Չելսին» հյուրընկալվելիս մրցել է «Լեսթերի» հետ ու նվազագույն հաշվով հաղթանակ է տարել, ինչի շնորհիվ ապահովել է իր տեղը մրցաշարի կիսաեզրափակչում:
Հանդիպման միակ գնդակը 63-րդ րոպեին հեղինակել է Ռոս Բարկլին:
Ross Barkley 🤝 Scoring in the #EmiratesFACup#LEICHE @ChelseaFC pic.twitter.com/96vTISwi2H
— The Emirates FA Cup (@EmiratesFACup) June 28, 2020
Ավելի վաղ, հիշեցնենք, Անգլիայի Գավաթի կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որը 2-1 հաշվով հաղթել էր «Նորվիչին», և «Արսենալը», որը նույն հաշվով առավելության է հասել «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ:
Կիսաեզրափակչի վերջին ուղեգիրը միմյանց միջև կվիճարկեն «Նյուքասլ Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»: