ՊՍԺ- ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն: Այս մասին տեղեկացնում է հայտնի սպորտային լրագրող Գոնսալո Ռոնչին:
Նշվում է, որ «գայլերն» արդեն պաշտոնական առաջարկ են արել 33-ամյա հարձակվողին:
Նախկինում հաղորդվում էր, որ Կավանիին իրենց կազմում են ցանկանում տեսնել ՝ «Ինտերը» և «Աթլետիկոն»:
Հիշեցնենք ՝ ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն հաստատել է, որ Կավանին լքելու է փարիզյան ակումբը: