ԱՊԼ-ի 31-րդ տուրի վերջին խաղում մրցում են «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»: Առաջին խաղակեսից հետո «ազնվականները» հաղթում են 1-0 հաշվով:
36-րդ րոպեին Գյունդողանն ու Մենդին չհասկացան միմյանց, Պուլիշիչը «հափշտակեց» գնդակը, մանկական հնարքով շրջանցեց Մենդիին և դուրս գալով Էդերսոնի դեմ մեն-մենակ, բացեց խաղի հաշիվը՝ 1-0:
Հիշեցնենք, որ եթե այսօր Գվարդիոլան ու իր բանակը չհաղթի, «Լիվերպուլն» առաջնության ավարտից 7 տուր առաջ կնվաճի բաղձալի չեմպիոնական գավաթը: