Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը քիչ առաջ հեռահար ասուլիսի միջոցով անդրադարձավ վերսկսված մարզումներին, մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամների մարզավիճակներին, ինչպես նաև մի քանի խնդրահարույց խնդիրների.
«Համավարակը սպորտի վրա մեծ ազդեցություն ունեցավ: Եթե մեկ շաբաթ չես մարզվում, դեռ կարելի է կարճ ժամանակում վերականգնվել, իսկ արդեն 2 շաբաթ չմարզվելու դեպքում պետք է 1 ամիս վերականգնվես և այդպես շարունակ, բայց ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիք: Բժիշկների հետ խորհրդակցեցինք ու որոշեցինք, որ Արթուր Թովմասյանն ու Արթուր Ավետիսյանը պետք է վիրահատվեն: Նրանք խնդիրներ ունեին ուսի հետ կապված ու պարզ է, որ վիրահատվելուց հետո 6 ամիս չեն կարող մրցման մասնակցել, և սա լավ հնարավորություն էր: Դավթյան Արթուրը բուժել է մեջքի վնասվածքը: Մենք այսօր արդեն փորձում ենք բարդ հնարքներ կատարել: Հուսով եմ, որ Դավթյան Արթուրը այնպիսի հնարք կանի ՕԽ-ում, որ աշխարհում կլինի առաջինը: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք, ժամանակ կա: Ուսումնամարզական հավաքների ընթացքում կհասկանանք, կարող է անել, թե՝ ոչ. աշխարհում ամենաբարդ հնարքներից մեկն է դա: Իսկ ընդհանուր առմամբ, երիտասարդներն էլ, պատանիներն էլ մարզվում են: Պարզապես անորոշություն է, գոնե, իմանանք՝ երբ են լինելու մրցումները:
-Նշել էիք, որ պետք է զրոյից սկսել դադարից հետո: Այդպե՞ս է արդյոք:
Կրկին ասեմ, այո՛: Մեկ շաբաթ հանգստանում են, հետո սկսում են հետ գնալ: Կոնկրետ 2 վիրահատվածները լրիվ 0-ից են սկսում մարզվել:
-Տղաները հեշտությամբ ընդգրկվեցին պարապմունքներին: Անսովոր չէ՞ր:
-Առաջին անգամ ես տեսա, որ մարզիկներն ու մարզիչները «սոված» մոտեցան պարապմունքներին: Բոլորս հասկացանք, որ առանց մարմնամարզություն կյանք չկա: Իհարկե, կար նաև հոգեբանական խնդիր, ինչ-որ տեղ նաև վախ, բայց ամեն ինչ հաղթահարելի է:
-Իսկ համավարակով պայմանավորված որքանո՞վ եք կարողանում պահպանել անվտանգության կանոնները:
Ամբողջությամբ դժվար է: Փորձում ենք պահել հնարավորինս Պարետի սահմանած կանոնները: Իրարից հեռու ենք, միակ խնդիրն այն է, որ նույն գործիքից են օգտվում բոլորը, հնարավոր չէ ախտահանել ձողերը:
-Տղաների ապաքինման մասին մասամբ ասացիք, մի փոքր ավելի ընդգրկուն կներկայացնեք:
Ամենակարևորը ընկճված չեն: 6 ամիս հետո նոր կարող ենք մրցման մասնակցել, և այս պահին փաստացի մրցումներ չունենք: Եվրոպայի առաջնությունն այս պահին դեկտմեբերին է, չենք մասնակցելու, որովհետև Բաքվում է: Աղջիկների Եվրոպայի առաջնությունը ևս Բաքուն կյուրընկալի: Լուրջ մրցումներ չկան առաջիկայում: Կփնտրենք միջազագային մրցում, ուսումնամարզական հավաք կանցկացնենք այնտեղ ու կմասնակցենք մրջազգային մրցումի: Եթե մրցում չկա, չգիտենք՝ առաջիկայում ինչ է լինելու, շատ դժվար է մարզումները կազմակերպել:
-Որ մրցում չկա այս պահին, դա չի՞ նվազեցնում խթանը մարզիկների շրջանում ավելի նպատակային մարզվելու համար:
Բնականաբար, նաև մարզիչների մոտ: Պետք է 1 կամ 1 ու կես ամիս առաջ իմանանք մրցման մասին: Չգիտենք՝ երբ է առաջիկա մրցումը, որպեսզի մարզիկներին բերենք աստիճանաբար լավագույն մարզավիճակի: Վստահ եմ, որ սա էլ կհաղթահարենք, շատ փորձությունների միջով ենք անցել:
-Ձեր միջազգային գործընկերների հետ շփվե՞լ եք, իրենք ո՞նց են անցկացնում այս փուլը:
Մարտի կեսերից ես կապի մեջ են շատերի հետ։ Գրեթե բոլոր մարզիկները՝ բարձրակարգ հավաքականների, գտել են հնար պարապելու: Այդ պատճառով, հենց եղավ հրամանը, ըստ որի մայիսի 4-ից կարող էինք մարզվել, մտանք դահլիճ պարապելու:
-Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հայտարարել էր, որ կաջակցի ֆեդերացիաներն: Նորություն կա՞ այդ աոռւմով:
Երեկ կարդացի, որ 400 հազար ֆրանկի չափով աջակցություն է լինելու: Մարզիկները, մարզիչները կամ մրցավարները, որոնք վարակվել են, աջակցություն են ստանալու: Մենք չունենք վարակված: Մենք չենք կարող օգտվել: Աստված չանի, որ օտվենք ( ժպտ. է):
—Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի շինարարական աշքատանքների նախագծից ի՞նչ նորություն կա: Ինչու՞ չեն մեկնարկել աշխատանքները:
Ես հիմա կասեմ այն, ինչ գիտեմ: Եթե չեմ սխալվում, 160 կամ 150 մլն դրամ պետք է տրամադրվեր: Երբ եկան նայեցին, տեսան, որ շատ վատ վիճակում է շենքը և նախատեսածի փոխարեն 500 մլն դրամ է անհրաժեշտ: Ինչպես հասկացա, պետք է շենքը քանդվի, նորից կառուցվի: Դա խնդիր էր, քանի որ Հրանտ Շահինյանի մարզադպրոցը չէր կարող ընդունել միայն հավաքականներին: Մեկ մարզադահլիճը բավարար չէր լինի: Կարծում եմ՝ պետք է նորը կառուցվի:
Մեզ նոր դահլիճ է անհրաժեշտ: Միջազգային ստանդարտներին համապատասխան նոր դահլիճ՝ բորոլ գործիքներով, որպեսզի կարողանանք լիարժեք մարզումներ անցկացնել:
-Կա՞ նոր՝ դահլիճի նախնական մտածված վայր:
-Տեղյակ չեմ, բայց խնդրել եմ, որ միջազգային ստանդարտներին համապատասխան լինի: Երբ եկանք Եվրոպական խաղերից, վարչապետն ասաց, որ ուղղակի դահլիճ չենք կառուցելու: Մեկն ենք կառուցելու, բայց լավն ենք կառուցելու: