Հայաստանի Առաջին խմբի առաջնության 28-րդ տուրի շրջանակում այսօր ևս 2 հանդիպում է կայացել:
«Փյունիկ-2»-ը սեփական մարզադաշտում ընդունել է «Արարատ-Արմենիա-2»-ին և 2-1 հաշվով հաղթանակ տարել:
Ի դեպ, 5 անընդմեջ պարտություններից հետո սա «Փյունիկ-2»-ի առաջին հաղթանակն էր, ինչի շնորհիվ թիմն իր միավորների թիվը հասցրել է 17-ի և լքել վերջին հորիզոնականը:
Ինչ վերաբերում է «Արարատ-Արմենիա-2»-ին, ապա թիմը 25 խաղից հետո վաստակած 47 միավորով, Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Օրվա մյուս խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Արագածին» և 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվը խաղի 25-րդ րոպեին բացել են հյուրերը. Իկեչուկվու Չարլզ Մարկն է անվրեպ իրացրել 11-մետրանոցն ու առաջ մղել իր թիմին: Երկու րոպե անց, սակայն, Արթուր Միսկիրիջյանը գրավել է մրցակցի դարպասն ու հավասարեցրել հաշիվը:
Խաղի վերջնահաշիվը ձևակերպել է Էրիկ Պետրոսյանը՝ 83-րդ րոպեին դնելով խաղի վերջակետն ու հաղթանակ պարգևել «Ուրարտու-2»-ին:
Այս խաղից հետո Արամ Հակոբյանի գլխավորած թիմը վաստակած 45 միավորով ընթանում է 8-րդ հորիզոնականով: Հաջորդ տուրում «Ուրարտու-2»-ն ուժերը կհյուրընկալվի ԲԿՄԱ-ին, այդ հանդիպումը կկայանա հունիսի 27-ին և կմեկնարկի՝ 18:00-ին:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ ԲԿՄԱ-ն 2-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Մասիսի» նկատմամբ:
28-րդ տուրի մյուս հանդիպումները կկայանան հունիսի 24-ին և 25-ին: Խաղացանկը՝ ստորև.
