Ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը խոսել է Լեյվերի Գավաթ թիմային ցուցադրական մրցաշարում խաղի տպավորություններից: Թենիսիստն առանձնահատուկ ընդգծել է մրցաշարի անցկացման հաջողության մեջ Ռոջեր Ֆեդերերի ու Ռաֆայել Նադալի ներդրումը:
«Լեյվերի Գավաթը բացառիկ իրադարձություն է: Մեր թիմում մթնոլորտն անհավանական էր: Ֆեդերերն ու Նադալը՞: Նրանք, հավանաբար, կդառնային աշխարհի լավագույն մարզիչները, չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրն անհավանական մեծածավալ գիտելիքներ ունի թենիսում: Դա խելահեղ է: Նրանք փաստացի մարզում էին ինձ, երբ ես խաղում էի, ու միշտ մոտենում էին դադարների ժամանակ, որ խորհուրդներ տային», — Դոմինիկի խոսքերն է մեջբերել Times of India-ն:
Հիշեցնենք՝ հանդես գալով Եվրոպայի հավաքականի կազմում՝ Տիմը Ֆեդերերի ու Նադալի հետ դարձավ մրցաշարի հաղթող: