Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի մրցարշավային համազգեստը վաճառվել է Sotheby’s բարեգործական աճուրդում 15 հազար ֆունտով: Այս մասին հայտնում են աճուրդի մամուլի ծառայությունից:
Լոտում ներառված էին համազգեստը, որով գերմանացին հաղթել էր 1998-ին Իսպանիայի Գրան-պրի մրցաշարում, գլխարկը, ինչպես նաև հրակայուն սպիտակեղենը: Աճուրդը տեղի է ունեցել «Race Against Covid» բարեգործական միջոցառման շրջանակներում, որը նվիրված է կորոնավիրուսի վարակի դեմ պայքարին:
2013 թ. վերջին նա ստանում է գլխուղեղի աջ կիսագնդի վնասվածք ֆրանսիական Ալպերում դահուկով սահելու ժամանակ։ Շումախերի ընտանիքը տեղեկություններ չի հայտնում նրա առողջական վիճակի մասին: