Թայլանդը ներկայացնող 34-ամյա բռնցքամարտիկ Վանհենգ Մենայոտին հայտարարել է կարիերան ավարտելու մասին, տեղեկացնում է Talk Sport-ը:
Նա գերազանցեց Ֆլոյդ Մեյվեզերի արդյունքը (50-0, 27 KO): Բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց ՝ 54-0 արդյունքով:
Ցածրագույն քաշային կարգում հանդես եկող Մենայոտին դեռ 2018-ին էր գերազանցել Մեյվեզերի ռեկորդը (51-0), սակայն, նրան պետք էր պարտությունների սանդղակում պահել զրո ցուցանիշը:
Բռնցքամարտիկը նշել է, որ ցանկանում է կարգի բերել իր առողջությունը և դա է սպորտը լքելու հիմնական պատճառը: