Բելառուսի գեղասահքի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Վասիլևը հայտարարել է ռուսաստանցի գեղասահորդներ Բոգդանա Լուկաշևիչի և Ալեքսանդր Ստեպանովի Բելառուսի հավաքական տեղափոխության մասին։ Լուկաշևիչ-Ստեպանով զույգը նախկինում ներկայացնում էր Ռոըսաստանը:
«Մինչև վերջերս Բելառուսում ընդհանրապես զույգեր չկային: Այժմ մենք Ռուսաստանից ունենք մեկ զույգ. Գեղասահքի ֆեդերացիան հաստատել է Բոգդանա Լուկաշևիչի և Ալեքսանդր Ստեպանովի տեղափոխությունը մեր հավաքական: Նրանք փորձառու մարզիկներ են, ովքեր արդեն իրենց խոսքն ասել են Ռուսաստանում:
Բայց այստեղ մեզ անհրաժեշտ է առաջնորդ, որին կհետևեն մնացած գեղասահորդները: Իրականում մեր դիտակետում ունենք չորս զույգ. դրանցից մեկն արդեն ստացել է Բելառուսը ներկայացնելու իրավունքը, ևս երեքը անցումային փուլում են», — մեջբերում է Վասիլևին Беларусь сегодня-ն: