Իսպանական «Լաս Պալմասի» 17-ամյա ֆուտբոլիստ Խորխե Սանչես Վակին դժբախտ պատահարի զոհ է դարձել, հաղորդում է Marca-ն:
Ակումբը չի հստակեցնում, թե ինչ է պատահել պատանու հետ, բայց լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ Սանչեսը և իր 15-ամյա ընկերը խեղդվել են Բահադոսում լողալիս:
«Լաս Պալմասի» ֆուտբոլիստները այսօրվա մարզումը սկսել են մեկ րոպե լռությամբ: