Անգլիայի Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի շրջանակում ավարտվեց «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:
27–րդ րոպեին Օրյեի փոխանցումը եզրափակեց Բերգվայնը: Րոպեներ անց հաշիվը կարող էր դառնալ 2-0, սակայն Սոնի հարվածից հետո Դե Խեան փրկեց իր թիմին: Ռեշֆորդը ևս մոտ էր աչքի ընկնելուն, սակայն չստացվեց: Երկրորդ կեսն անցավ համեմատաբար իներտ պայքարում, սակայն խաղադաշտ վերադարձած Պոգբան վերջնամասում 11 մետրանոց վաստակեց, որը հստակ իրացրեց Ֆերնանդեշը: 66-րդ րոպեին էլ Մարսիալի հարվածից հետո խելահեղ սեյվի հեղինակ դարձավ Լյորիսը: 91-րդ րոպեին մրցավարը ևս 11 մետրանոց նշանակեց Լյորիսի դարպասին, սակայն VAR համակարգը չեղարկեց այն: 95-րդ րոպեին Գրինվուդի հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ անցավ դաշտի սահմաններից: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 46 միավորով այս պահին 5-րդ տեղում է, իսկ «Տոտենհեմը» 42 միավորով առայժմ 8-րդն է: