Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող, իսկ այժմ «Վալյադոլիդի» սեփականատեր և նախագահ Ռոնալդոն ասել է՝ ովքեր են իր կարծիքով, պատմության լավագույն ֆուտբոլիստները:
«Իմ կարծիքով պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներն են Պելեն, Մարադոնան, Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն: Նրանք ֆուտբոլի պատմության մեջ լավագույն չորս խաղացողներն են», – Ռոնալդուի խոսքերն է մեջբերում է Goal-ը:
Ավելի վաղ Ռոնալդոն խոսել էր ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։