Այսօր հայտնի դարձավ, որ «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարիերան շարունակելու է Լոնդոնի «Չելսիում»։
Գերմանական ակումբը իր թիմի հարձակվողին փոխարինող է փնտրում։ Le 10 Sport-ի տեղեկություններով՝ «Լայպցիգը» հետաքրքրված է «Մոնակոյի» ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն-Յեդերի ծառայություններով։
Գերմանական ակումբը ցանկանում է ձեռք բերել Բեն-Յեդերին առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նրան դիտարկում են՝ որպես Վերներին փոխարինող։
Հաղորդվում է, որ բացի «Լայպցիգից» Բեն-Յեդերի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։