Կիսապաշտպան Իվան Պերիշիչը նախընտրում է շարունակել հանդես գալ Մյունխենի «Բավարիայի» կազմում, որը նրան վարձակալել է 2019 թվականի ամռանը Միլանի «Ինտերից»: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան`Թվիթերի իր էջում:
«Բավարիայի» ղեկավարությունն արդեն բանակցություններ է սկսել «Ինտերի» ներկայացուցիչների հետ: Գերմանական Բունդեսլիգայի գործող չեմպիոնները ցանկանում են խորվաթ ֆուտբոլիստի վարձակալությունը երկարաձգել ևս մեկ տարով: Իտալացիները լիարժեք տրանսֆեր են առաջարկում:
«Ինտերը» 31-ամյա ֆուտբոլիստի վաճառքից մտադիր է 15 մլն եվրո վաստակել, սակայն մյունխենցիներն այս պահի դրությամբ համաձայն են 10 մլն եվրո վճարել: