Վալերի Բրագինը նշանակվեց Ռուսաստանի հոկեյի հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին ասված է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում:
Բրագինը փոխարինել է Ալեքսեյ Կուդաշովին, ով նախորդ տարվա հուլիսի 10-ից էր ազգային հավաքականի մարզչի պաշտոնում:
Վերջին երկու ու կես տարվա ընթացքում Բրագինը դարձավ ազգային հավաքականի չորրորդ գլխավոր մարզիչը: Մինչև 2018-ի ապրիլի կեսերը թիմը գլխավորում էր Օլեգ Զնարոկը, որին փոխարինեց Իլյա Վորոբյովը:
Բրագինը Ռուսաստանի հավաքակնի մարզչի պաշտոնը կհամատեղի СКА ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի հետ։