Շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարում այսօր հայտնի կդառնա հաղթողի անունը: Եզրափակչի երրորդ դիմակայության շրջանակում հաղթողի կոչումը կվիճարկեն ռուս Դանիիլ Դուբովն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան:
Առաջին դիմակայությունում 2.5-1.5 հաշվով հաղթել էր Նակամուրան, իսկ երեկ նույն հաշվով հաղթանակն ուղեկցել էր Դուբովին: Եթե այսօր 4 պարտիայից բաղկացած դիմակայությունն ավարտվի ոչ-ոքի, շախմատիստները կխաղան արմագեդոն:
Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը 150 հազար եվրո է: