Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, գեղասահքի Աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան կիսվել է ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենների նկարով, որը նկարել է հայտնի գեղասահորդուհին:
Մեդվեդևան Instagram-ում հրապարակել է իր նկարը:
24-ամյա Քենդալ Ջենները աշխարհի ամենահանրաճանաչ մոդելներից մեկն է, «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի մասնակից և խոշոր համաշխարհային բրենդների դեսպանը: 2018 թվականին Forbes ամսագիրը նրան ճանաչեց որպես աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդել:
Ջենները աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստատեսային դեմք, մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանի քույրն է։