ՄՅՈՒ-ի ու Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան 200 հազար եվրո է նվիրաբերել Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեին։
Դարպասապահն իր միջոցներն ուղղել է իսպանական Ալիկանտե ու Մուրսիա շրջանների ջրհեղեղից տուժածներին։
Դե Խեան ծնվել է Մադրիդում, բայց նրա արմատները Ալիկանտեից են, քանի որ հայրը ծնվել է Ռեդովանում, մեծացել՝ Օրիուելեում։ Հենց այդ քաղաքներն էլ ամենից շատ են տուժել ջրհեղեղից։