«Ռեալի» ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն, որը վարձակալական հիմունքներով խաղում է «Մալյորկայում», հայտնվել է Լա լիգայից երկու ակումբների ուշադրության կենտրոնում:
Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ Կուբոյի ծառայություններով հետաքրքրված են «Բետիսը» և «Ռեալ Սոսիեդադը»:
Առավել շահեկան դիրքում է «Բետիսը»: Հաղորդվում է, որ «Ռեալում» դեմ չեն վարձակալությամբ Կուբոյին ևս մեկ մրցաշրջանով այլ ակումբ ուղարկելուն:
Կուբոն 2019 թվականի ամռանն է «Տոկիոյից» տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»: