«Միլանը» կլորիկ գումար է ցանկանում ստանալ Տեո Էրնանդեսի վաճառքից։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, «ռոսոներիները» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար ցանկանում են ստանալ 50 միլիոն եվրո։
Էրնանդեսի ծառայություններով հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենը»։ Իտալական ակումբը պատրաստ է դիտարկել փարիզյան ակումբի առաջարկը, եթե ՊՍԺ-ն 50 միլիոն եվրո վճարի։