«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին կիսվել է իր ապագայի վերաբերյալ մտքերով:
«Իմ ամբողջ ընտանիքը վարակվել էր կորոնավիրուսով, երկու երեխաներս և կինս, բայց այժմ մենք բոլորս առողջ ենք: Դրանք երկու դժվար շաբաթ էին, բայց հիմա մենք լավ ենք:
Պետք է փորձենք ավարտել առաջնությունը: Ֆուտբոլն այնպիսի ոլորտ է, որի շրջանառությունը կազմում է գրեթե 5 միլիարդ եվրո, ունի սոցիալական, ինչպես նաև սպորտային նշանակություն, պետք է փորձել նորից սկսել, իհարկե, պաշտպանելով բոլորին: Պետք է հաշվի առնել նաև խաղացողների հոգեկան առողջությունը:
Իմ ապագան ակումբո՞ւմ: Իմ ընտանիքի պատմությունը «Միլանում» այնքան երկար է, որ դժվար թե այն ավարտվի…»,- մեջբերում է Մալդինիին Football-italia-ն։
Ավելլի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է Մալդինիին առաջարկել մարզական տնօրենի պաշտոնը: