«Ուրարտուի» պաշտոնական կայքը հայտնում է, որ նախապատրաստվելով Հայաստանի Առաջին խմբի առաջնության վերսկսմանը, «Ուրարտու-2»-ը ստուգողական հանդիպում կանցկացնի։ Մայիսի 20-ին Արամ Հակոբյանի գլխավորած թիմն ուժերը կչափի «Արարատ-Արմենիա-2»-ի հետ։
Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզահամալիրում և կմեկնարկի ժամը 10։45-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։
Խաղը կհեռարձակվի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի յութուբյան ալիքով։