«Կռիլյա Սովետովի» հարձակվող Ալեքսանդր Սոբոլևը, ով վարձավճարով հանդես է գալիս «Սպարտակում», հիմնական պայմանագիր է ստորագել մոսկովյան ակումբի հետ, տեղեկացնում է Metaratings.ru-ն:
Հաղորդվում է, որ «Սպարտակը» գնել է Սոբոլևի տրանսֆերային իրավունքները և դրա մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ապագայում:
Այն կնքվել է 4 տարի ժամկետով, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը կազմել է 1.8 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի այս առաջնությունում Սոբոլևը դարձել է 10 գոլի հեղինակ: