Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը խոսել է Տոկիո-2020-ի խաղերում կիրառվելիք սահմանափակումների մասին.
«Շատ կարևոր է, որպեսզի Օլիմպիական խաղերի անցկացումը վտանգի չենթարկի մարդկանց առողջությունը: Դրա համար ՄՕԿ-ը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Հիմա դեռ շատ վաղ է խոսել Օլիմպիական խաղերում հանդիսականների քանակի կրճատման մասին: Այս հարցում մենք որոշում կկայացնեն հաջորդ տարի»,- Բախի խոսքը փոխանցում է Reuter Sport-ը:
Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով Տոկիո-2020-ի ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով և կանցկացվեն 2021 թ-ի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։