Մայիսի 15-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կկայանա կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված մայիսյան հաղթանակներին։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի (ՀՇՖ) պաշտոնական կայքը
Մրցաշարին կմասնակցեն 8 երիտասարդ շախմատիստ՝ Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը և Մամիկոն Ղարիբյանը, ՖԻԴԵ-ի վարպետն Արմեն Բարսեղյանը։
ArmSport-ը ՀՇՖ-ից տեղեկացել է, որը մրցաշարը կրելու է մարզումային բնույթ և մրցաշարի ընթացքում պահպանվելու են անվտանգության բոլոր կանոնները, այդ թվում՝ մասնակիցները կրելու են պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ, իսկ խաղատախտակները դրվելու են միմյանցից հեռու։
Մրցաշարը կմեկնարկի ժամը 12։00-ին։
Պարտիաներին կարող եք հետևել ՀՇՖ կայքում։