Իտալական Ա սերիայի 9-րդ տուրում «Ջենոան» 3:1 հաշվով հաղթել է «Բրեշիային»:
Այս հաղթանակը առաջինն էր անվանի ֆուտբոլիստ Տիագո Մոտայի գլխավորությամբ: Իտալացին թիմի մարզչական ղեկը ստանձնել է օրերս:
0:1 հաշվով պարտվելու ընթացքում Մոտան մոտ 20 րոպեի ընթացքում 3 փոխարինում է կատարել: Հատկանշական է, որ փոխարինման մտած 3 ֆուտբոլիստներն էլ՝ Ագուդելոն, Կումանը և Պանդևը, գոլի հեղինակ են դարձել: