Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն քննադատել է «Միլանի» ղեկավարության վերաբերմունքը Էվոնիմիր Բոբանի ու Պաոլո Մալդինիի նկատմամբ։ Հիշեցնենք, որ մարտի սկզբին Բոբանը հեռացվեց «Միլանի» գլխավոր տնօրենի պաշտոնից։
«Սիրտս խառնում է նրանից, թե ինչպես են «Միլանում» վերաբերվում Բոբանին ու Մալդինիին։ Որպես տնօրեններ նրանք ապացուցել են իրենց հավատարմությունն ու ազնվությունը։ Ես էլ այնպես կվարվեի, ինչպես Բոբանը։ Արժանապատվությունը վեր է ամեն ինչից»,- Կապելոյի խոսքերն է փոխանցում Corriere dello Sport-ը։
Բոբանը հեռացել էր ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից ու 2019-ի ամռանը դարձել «Միլանի» տնօրեն։ 2020-ի մարտի 7-ին իտալական ակումբը հայտարարեց 51-ամյա խորվաթ ֆունկցիոների հետ պայմանագիրը խզելու մասին։ Նաև հաղորդվեց, որ ակումբի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին մրցաշրջանի ավարտին ևս կարող է հեռանալ։