«Բարսելոնայի» պաշտպան ժան-Կլեր Տոդիբոն հետաքրքրել է գերմանական «ՌԲ Լայպցիգին», հաղորդում է Diario Sport-ը։
20-ամյա ֆուտբոլիստը տպավորել է իր խաղով «Շալկեում» վարձակալության շրջանում։
Ակումբը դիտարկում է Տոդիբոյին՝ որպես Դայո Ուպամեկանոյի փոխարինող, եթե վերջինս հեռանա ակումբից։
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Ինտերն» ու «Ռոման»։