Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան (FIVB) հայտարարեց այս մրցաշրջանում Ազգերի լիգայի չեղարկման մասին՝ կորոնավիրուսի վարակի համաճարակի պատճառով: Այս մասին հաղորդվել է կազմակերպության պաշտոնական կայքում:
Սկզբնապես, տղամարդկանց և կանանց 16 թիմերի մասնակցությամբ մրցումները պետք է սկսվեին մայիսին: Հետագայում դրանք տեղափոխվեցին տարեվերջ:
«Մեզ համար շատ կարևոր է, որ Ազգերի լիգան լինի անվտանգ մրցաշար: Այս տարի մենք չենք կարող վելեյբոլիստներին տրամադրել նման երաշխիքներ: Հիմա մենք կկենտրոնանանք 2021-ին մրցույթի կազմակերպման վրա», — ասել է FIVB-ի նախագահ Արի Գրասան:
Ենթադրվում էր, որ Ռուսաստանում տեղի կունենա Ազգերի լիգայի 2020-ի շրջանակներում երկու փուլ: Յարոսլավլը պատրաստվում էր անցկացնել տղամարդկանց մրցումները, իսկ Ուֆան՝ կանանց:
Ազգերի լիգան վոլեյբոլի ազգային հավաքականների ամենամյա մրցաշար է: Առաջին մրցույթը անցկացվել է 2018 թ.։