UFC-ի թեթև քաշային կարգի աշխարհի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է իր՝ օկտագոն վերադառնալու ժամկետների մասին.
«Ես կարող եմ մենամարտել ցանկացած ժամանակ: Ռամադանը կավարտվի մայիսի 23-ին, իսկ հուլիսին ես ամբողջովին պատրաստ կլինեմ:
Բավական է խոսեք իմ մասին: Հիմա կորոնավիրուսի ժամանակն է: Երբ իմ ժամանակը գա, ես կջախջախեմ բոլորին»,-ասել է Նուրմագոմեդովը:
Խաբիբը պետք է մեկնաբաներ UFC-249-ի շրջանակում, սակայն այն չեղարկվեց կորոնավիրուսի պատճառով: