Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնը հնարավոր է ընդունի Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության մնացած խաղերից որոշները։
The Telegraph-ի փոխանցմամբ՝ «Ուեմբլին» այն չեզոք մարզադաշտերից մեկն է լինելու, որը ընտրվելու է առաջնության մնացյալ խաղերի անցկացման համար։
Հաղորդվում է, որ «Ուեմբլիի» ընտրությունը կայանում է նրանում, որ ստադիոնին մոտ բազմաթիվ հյուրանոցներ կան, որտեղ թիմերը կարող են հանգրվանել անհրաժեշտության դեպքում։