Հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելը զարմացած է, որ Բելառուսի առաջնությունը չի դադարեցվել, տեղեկացնում է R-Sport-ը:
«Այն փաստը, որ Բելառուսում դեռ շարունակում են ֆուտբոլ խաղալ զարմացնում է ինձ:
Միգուցե, վարակային իրավիճակը այդ երկրում այնքան էլ վատ չէ, բայց դա հակասական որոշում է:
Պետք է զգույշ լինել, քանի որ կորոնավիրուսը կարող է շատ ագրեսիվ դրսևորումներ ունենալ»,- ասել է Ֆազելը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Բելառուսում անցել է 16.000-ը: