Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի կիսաեզրափակչի երկրորդ զույգում մրցեցին աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու չինացի Դին Լիրենը:
4 պարտիայից բաղկացած դիմակայությունում նորվեգացին հաղթեց 2.5-1.5 հաշվով ու դուս եկավ եզրափակիչ: Երեկ, եզրափակի առաջին ուղեգիրը նվաճել էր Հիկարու Նակամուրան՝ պայքարից դուրս թողնելով իտալացի Ֆաբիանո Կարուանային:
Եզրափակիչը տեղի կունենա այսօր՝ մայիսի 3-ին։ Հաղթողը կստանա 70 հազար դոլար, իսկ երկրորդ տեղը գրաված շախմատիստը՝ 40 հազար դոլար: