«Ուդինեզեի» նախկին հարձակվող Մարսիո Ամորոսոն ասել է, որ 1999-ին ֆրանսիացի Թիերի Անրին, ով այն ժամանակ խաղում էր «Յուվենտուսի» կազմում, կարող էր տեղափոխվել «Ուդինեզեի» ճամբար:
«Ես հնարավորություն ունեի Անրիի դիմաց տեղափոխվել «Յուվենտուս», բայց նա հրաժարվեց: Այսպիսով, ես մնացի Ուդինեզեում, իսկ հետո նա տեղափոխվեց «Արսենալ», — մեջբերում է Ամորոսոին Sky Sport Italia-ն:
Անրին խաղում էր «Յուվենտուսի» կազմում 1999-ի հունվարից օգոստոս ամիսներին, որից հետո տեղափոխվեց «Արսենալ»: Զինագործների կազմում նա անցկացրեց 8 տար,ի 375 հանդիպում բոլոր մրցաշարերում ՝ դառնալով 228 գոլի հեղինակ: