Լոնդոնի «Արսենալի» եզրային պաշտպան Յուրիեն Թիմբերը չի կարողանա օգնել Նիդերլանդների ազգային հավաքականին առաջիկա աշխարհի առաջնությունում։
24-ամյա ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել գլխավոր մրցաշարը աճուկի վնասվածքի պատճառով, իսկ ազգային թիմի հայտացուցակում նրան կփոխարինի Լյուտսխարել Գերտրեյդան։
Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ մայիսի 30-ին, Թիմբերը մասնակցել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որտեղ նրա թիմը ցավալի պարտություն էր կրել ֆրանսիական ՊՍԺ-ից։
Ինչ վերաբերում է ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությանը, ապա այն կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը միանգամից երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Վիճակահանության արդյունքներով Նիդերլանդների հավաքականն ընդգրկվել է նույն խմբում, որտեղ ուժերն է չափելու Թունիսի, Շվեդիայի և Ճապոնիայի ազգային ընտրանիների հետ։


























































