Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալը» զգալիորեն զիջումների է գնացել պաշտպան Ժոաու Կանսելուի հարցում և այլևս 15 միլիոն եվրո չի պահանջում նրա ամբողջական տրանսֆերի համար։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ բանակցություններն ընթանում են պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի միջնորդությամբ, սակայն հրաժարագնի նոր չափը դեռևս չի հստակեցվում։ Սաուդյան ակումբում քաջ գիտակցում են, որ Կանսելուն չի ցանկանում վերադառնալ Սաուդյան Արաբիա։ Ավելին, նրա հեռանալը գրեթե անխուսափելի է համարվում գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով։
Կատալոնական գրանդում հնարավորություն են տեսնում հեշտացնելու գործարքը կիսապաշտպան Մարկ Կասադոյի միջոցով։ Վերջինս չի մտնում Հանս-Դիտեր Ֆլիկի ապագա ծրագրերի մեջ և լիովին կարող է հետաքրքրել «Ալ-Հիլալին»։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Կանսելուն վարձավճարային հիմունքներով պաշտպանում էր «Բարսելոնայի» գույները։ Կատալոնացիների կազմում նա անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։


























































