Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի առաջնության ավարտից հետո ժամանել է Հայաստան։
37-ամյա ֆուտբոլիստին նկատել են Երևանում. համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է փորձառու կիսապաշտպանը Հայաստանի մայրաքաղաքում։
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանի գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը, սակայն նա մոտ է այն երկարաձգելուն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր հեղինակավոր ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն, Մխիթարյանն արդեն տվել է իր համաձայնությունը՝ ևս մեկ մրցաշրջանով միլանյան ակումբում մնալու համար։ Մխիթարյանին թիմում պահպանելու գլխավոր նախաձեռնողը «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն է եղել, և այժմ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու համաձայնագրի ֆինանսական պայմաններն ու աշխատավարձի չափը։
Չնայած այն հանգամանքին, որ հունվարին լրացավ ֆուտբոլիստի 37-ամյակը, Մխիթարյանը շարունակում է առանցքային դեր խաղալ թիմի կազմում։ Ավարտված մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Տեսանյութը՝ Factor TV-ի



























































