«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին մեկնաբանել է Իսպանիայի Լա Լիգայի 35-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած խաղում (2:0) բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ ունեցած վիճաբանությունը։
«Սա ֆուտբոլ է: Այն ամենն, ինչ տեղի է ունենում խաղադաշտում, մնում է խաղադաշտում: Ես նրան ասացի, որ լռի: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Խաղադաշտից դուրս ես լրիվ այլ մարդ եմ։ Բայց դաշտում նա շատ էմոցիոնալ է, ինչպես և ես», — իսպանացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ X-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ «Էլ Կլասիկոյում» տարած հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 91 միավոր և ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն՝ անհասանելի դառնալով երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալի» համար:
























































