Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, ամերիկյան MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամի» ակումբի համասեփականատեր և նախագահ Դևիդ Բեքհեմը կիսվել է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողի վերաբերյալ իր կարծիքով։
Complex YouTube-յան ալիքի թողարկման ժամանակ Բեքհեմն ընդգծել է, որ մեծագույն ֆուտբոլիստի ընտրությունը շատ պարզ է։
«Դա Լիոնել Մեսսին է։ Անկասկած, նա լավագույնն է»,- նշել է ակումբի ղեկավարը։
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը «Ինտեր Մայամիի» գույները պաշտպանում է 2023 թվականից։ Ֆլորիդան ներկայացնող ակումբի կազմում նա արդեն հասցրել է դառնալ MLS-ի կանոնավոր առաջնության և փլեյ-օֆֆի հաղթող, ինչպես նաև նվաճել է Լիգաների գավաթը։
Արգենտինացու գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ավարտը։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 13 հանդիպումներում Մեսսին դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

























































