Հայտնի է դարձել, թե ում է նախատեսում ձեռք բերել Մադրիդի «Ռեալը» թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի հնարավոր վաճառքի դեպքում։
Ինչպես հաղորդում է հայտնի լրագրող Էքրեմ Քոնուրը, «արքայական» ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը գալիք ամռանը Լոնդոնի «Չելսիի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին ձեռք բերելն է։
Ըստ աղբյուրի՝ այս գործարքի իրականացումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ «սերուցքայինների» ղեկավարությունը որոշում է կայացրել ֆրանսիացի կիսապաշտպանին տրանսֆերի հանել։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Ֆերնանդեսը «ազնվականների» կազմում մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի գնահատամամբ՝ աշխարհի չեմպիոնի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 90 միլիոն եվրո։

























































