Իսպանական Սեգունդայի 35-րդ տուրի շրջանակներում կայացած «Ուեսկա» — «Դեպորտիվո» հանդիպումը (1-1) աչքի է ընկել ուշագրավ և զավեշտալի դրվագով:
Առաջին խաղակեսի միջնամասում գլխավոր մրցավարը որոշել է զգուշացնել դաշտի տերերի ֆուտբոլիստ Խավի Միերին՝ մրցակցի գրոհը խափանելու համար: Սակայն, ձեռքը տանելով գրպանները հասկացել է, որ մոռացել է իր հետ խաղադաշտ դուրս բերել դեղին և կամրմիր քարտերը:
Ստեղծված անսովոր իրավիճակում մրցավարն անմիջապես վազել է դեպի եզրագիծ, որտեղ պահեստային մրցավարն օգնության է հասել գործընկերոջը՝ փոխանցելով մրցավարական պարտադիր ատրիբուտների հավաքածուն: Հատկանշական է, որ այս միջադեպից հետո հանդիպման մնացած ժամանակահատվածում ֆուտբոլիստները ստացել են ևս երեք դեղին և մեկ կարմիր քարտ:
Referee forgets to take the cards during the match between Huesca and Deportivo. pic.twitter.com/KNyZIIRRNR
— MySportDab Lad (@mysportdabng) April 13, 2026




























































