Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի ծառայություններով: Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբն այս ամռանն արգենտինացուն ձեռք բերելու նպատակով պատրաստվում է գործարքի մեջ ներառել Էդուարդո Կամավինգային:
«Արքայական» ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է մոտ 50 միլիոն ֆունտ ստերլինգ և մտադիր է նրան օգտագործել որպես գործարքի գլխավոր խաղաքարտ:
Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդո Կամավինգան «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆրանսիացու գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Կամավինգան «Ռեալ» է տեղափոխվել 2021 թվականին ֆրանսիական «Ռենից»՝ 31 միլիոն եվրոյի դիմաց։























































