Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ռոմարիոն ընտրություն է կատարել «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի և Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի միջև։
«Վինիսիո՞ւս, թե՞ Յամալ. ես կընտրեի Լամինին։ Ինձ ավելի հոգեհարազատ է այս երիտասարդը։ Յամալը համաշխարհային ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկն է։ Համոզված եմ, որ նա ապշեցուցիչ կարիերա կունենա», — բրազիլացի լեգենդի խոսքերն է մեջբերում Daily Post Nigeria-ն։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Յամալը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ։ 18-ամյա իսպանացու գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2031 թվականի կեսերը։ Ներկայումս իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։

























































