Հաղորդվում է, որ Չեխիայում որոշում է կայացվել ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսման ամսաթվի մասին: Այդ մասին հայտնում է Fortunaliga-ն։
Ազգային առաջնությունը կվերսկսվի մայիսի 25-ին: Մայիսի 12-ին տեղի կունենա լիգայի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում կհաստատվի մրցաշրջանի վերսկսման վերաբերյալ արձանագրություն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հարավային Կորեայի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի մայիսի 8-ին՝ առանց տրիբունաներում հանդիսականների առկայության: Բունդեսլիգայի առաջնությունը, որը դադարեցվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կվերսկսվի մայիսի 9-ին։