ՊՍԺ-ի և Մարոկկոյի ազգային հավաքականի եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմին հրաժարվել է տնային Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում չեմպիոնությունից։
Օրերս Սենեգալի հավաքականը զրկվել էր տիտղոսից, որը որոշվել էր փոխանցել մարոկկացիներին։
«Ես հրաժարվում եմ նման հաղթանակից. ինձ այսպիսի տիտղոս պետք չէ։ Հուսով եմ՝ Մարոկկոյի հավաքականի մյուս ֆուտբոլիստներն էլ նույն կերպ կվարվեն։ Մենք կարող էինք հաղթել խաղադաշտում, բայց դա մեզ չհաջողվեց։ Ես չեմ նվաճել այս գավաթը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Սենեգալին հաղթանակի կապակցությամբ»,— ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Akelicious-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան բավարարել է Մարոկկոյի բողոքարկումը և Սենեգալի հավաքականին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցել եզրափակիչի շրջանակում։ Պատճառն այն էր, որ սենեգալցի ֆուտբոլիստները լքել էին խաղադաշտը 90+8-րդ րոպեին, երբ Բրահիմ Դիասի նկատմամբ կանոնների խախտման համար նրանց դարպասին 11 մետրանոց էր նշանակվել։
Հատկանշական է, որ այդ միջադեպից 13 րոպե անց հանդիպումը, այնուամենայնիվ, վերսկսվել էր և ավարտվել Սենեգալի հաղթանակով՝ 1-0 հաշվով (լրացուցիչ ժամանակում)։ Սակայն բողոքարկման արդյունքում սահմանված տեխնիկական պարտության պատճառով տիտղոսը փոխանցվել էր Մարոկկոյին։


























































