ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը, ով հեռացված է ֆուտբոլից կոռուպցիոն սկանդալի պատճառով, գլխավորել է ամենաչսիրված ֆուտբոլային անհատականությունների վարկանիշը, ըստ FourFourTwo-ի: «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով հայտնի է իր սուր լեզվով, երկրորդ տեղում է, իսկ Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Հարալդ Շումախերը, ով դաժանորեն վնասեց Ֆրանսիայի հավաքականի խաղացող Պատրիկ Բատիստոնի պարանոցը 1982 թվականի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում, եզրափակում է առաջատար եռյակը:
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցրել է աղյուսակի 6-րդ տեղը, իսկ «Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին եզրափակել է տասնյակը: 25-րդ տեղը զբաղեցրել է «Չելսիի» ռուսաստանցի սեփականատեր Ռոման Աբրամովիչը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը եզրափակում է լավագույն 30-ը:
Թոփ 30 ամենաչսիրված ֆուտբոլային անհատականություններն ըստ FourFourTwo-ի ՝
- Յոզեֆ Բլատեր
- Ժոզե Մոուրինյո
- Հարալդ Շումախեր
- Միշել Պլատինի
- Ռիչարդ Քեյզ (անգլիացի մեկնաբան)
- Կրիշտիանու Ռոնալդու
- Լուչիանո Մոջին
- Էլ-Հաջի Դիուֆ
- Փիթ Վինկելման
- Ջոն Թերի
- Բեռնար Տապի
- Կարլ Օիստոն
- Դիեգո Մարադոնա
- Ջո Բարտոն
- Քեն Բեյթս
- Լուիս Սուարես
- Մայք Էշլին
- Դիեգո Կոստա
- Էշլի Քոուլ
- Պաոլո Դի Կանիո
- Անդոնի Գոյկոեչա
- Գրեհեմ Սունիս
- Ռիչարդ Սկադամոր
- Քևին Մուսկատ
- Ռոման Աբրամովիչ
- Դենիս Ուայզ
- Սիլվիո Բեռլուսկոնին
- Ջո Կիններ
- Մայք Դին
- Ալեքս Ֆերգյուսոն